Vesti.ru-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչների կողմից նոյեմբերի 24-ին զոհվել է ռուսական «Սու-24» մարտական ինքնաթիռի օդաչուներից մեկը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ նրան սպանել են գետնից արձակած կրակով, երբ օդաչուն անկարգելով իջնելիս է եղել։ Այսօր մամուլում հայտնի է դարձել նրա անունը։
Զոհվածն անձնակազմի հրամանատար, փոխգնդապետ Օլեգ Պեշկովն է։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նրան հետմահու շնորհել է Ռուսաստանի հերոսի կոչում։
Միևնույն ժամանակ թուրք բլոգերները պարզել են, որ գետնից ռուս օդաչուի վրա կրակողը Ալփասլան Չելիքն է, ով ոչ թե թուրքմեն է, այլ թուրք, ով ծնվել է Թուրքիայի Էլյազըղ նահանգի Քեբան քաղաքում։








































