Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Մոսկվայում քարկոծել են Թուրքիայի դեսպանատունը։ Տեղում աշխատող լրագրողները հայտնել են, որ դեսպանատան մոտ կուտակվել են մեծ թվով քարեր, կենցաղային ապակի։
Նրանց խոսքերով՝ դեսպանատան ապակիները կոտրված են, ամենուրեք ներկերի հետքեր են։ Դեսպանատան մոտ գործում է նաև ոստիկանությունը, որը կանխում է մարդկանց մուտքը դեսպանատան տարածք։
Նոյեմբերի 24-ին էլ Թուրքիայի դեսպանատան մոտ անցկացվել էր բողոքի ակցիա՝ կապված այդ երկրի զինված ուժերի կողմից ռուսական «Սու-24» ռմբակոծիչը կործանելու հետ։ Ցուցարարները պարզել էին «Հարված թիկունքին», «Չեմ գնում Թուրքիա» գրություններով պաստառներ։



















































