Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունների քվերակության օրը դիտորդական առաքելություն իրականացրած Եվրախորհրդարանի առաքելության ղեկավար Աննելի Յաաթենմակին հանդես է եկել հայտարարությամբ: Այս մասին տեղեկացնում է Turan լրատվական գործակալությունը:
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ անկախ դիտորդները հաղորդել են քվեարկության օրը տեղի ունեցած խախտումների, դիտորդների հետապնդումների եւ զանգվածային լցոնումների մասին: Ադրբեջանի քաղաքացիները ժողովրդավարության չափանիշներին համահունչ ընտրության հնարավորություն չեն ունեցել, Ադրբեջանը ժողովրդավարություն ապահովելու համար մեծ քայլեր պետք է ձեռնարկի: