Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռուհանին մեկնաբանել է Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռ խոցելը։ Նա հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան պետք է գնահատական տան տեղի ունեցածին և գործեն սառը դատողությամբ։
Իրանի գլխավոր շտաբի պետի տեղակալ, բրիգադի գեներալ Մեսուդ Ջեզայիրին իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանն ինքնաթիռի խոցման պատճառով չի թուլացնի Սիրիայում իր ռազմական կամպանիայի ակտիվությունը։ Նա նաև քննադատել է ԴԱԻՇ-ի դեմ ԱՄՆ-ի գլխավորած դաշինքին՝ նրա գործողությունները որակելով որպես «ձևական»։











































