Սուսերամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի երկու անդամները կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին:
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կայանալիք սուսերամարտի երիտասարդների աշխարհի գավաթի խաղարկության այս փուլին Հայաստանը կներկայացնեն Էդուարդ Օվիկյանը (խոցասուսեր) և Մայքլ Հովհաննիսյանը (ճկասուսեր): Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ մամլո ծառայությունը:
Գավաթի խաղարկությունը մեկնարկում է նոյեմբերի 26-ին և կեզրափակվի նոյեմբերի 29-ին:










































