Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արիեն Ռոբենն անվտանգության նկատառումներով փոխարինվել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրի «Օլիմպիակոս»-ի դեմ հանդիպմանը:
Marca-ի տեղեկությունների համաձայն՝ հոլանդացի ֆուտբոլիստը մկանային վնասվածք է ստացել:
Հիշեցնենք, որ «Բավարիա»-ն 4:0 հաշվով առավելության է հասել «Օլիմպիակոս»-ի նկատմամբ:








































