Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նախագահությամբ այսօր երեկոյան գումարվելու է անվտանգության նիստ, որում քննարկվելու են տարածաշրջանի վերջին զարգացումները։
Այդ մասին հայտնել են նախագահական ապարատում գործակալության աղբյուրները։ Ակնկալվում է, որ նիստին մասնակցելու են Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը, մի շարք նախարարներ և Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը։








































