Համացանցային անմաքս առևտրի շեմը 1000 եվրոյից մինչև 150 նվազեցնելու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առաջարկներն աջակցություն չեն գտել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) երկրների շրջանում: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարի առաջին տեղակալ Ալեքսեյ Լիխաչովը:
«Երեկվա նիստի արդյունքներով վերջնական որոշում չի ընդունվել: Հնարավոր է՝ հարցը կրկնակի քննարկվի դեկտեմբերի 2-ին առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովի ներկայությամբ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փորձագետների առաջարկին չի աջակցել կողմերից ոչ մեկը»,- ասել է Լիխաչովը:









































