Նոյեմբերի 24-ին Google-ը դուդլով նշել է նշանավոր հնագիտական գտածոյի 41-րդ տարեդարձը, որը զգալիորեն ազդել է մարդու ծագման ուսումնասիրության վրա: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
1974 թ. այդ օրը հնագետները հայտնաբերել են ավստրալոպիթեքի իգական առանձնյակի կմախք, որը միլիոնավոր տարիներ առաջ ապրել է Աֆրիկայի տարածքում:
Բրածոները հայտնաբերել է Ավաշ գետի հովում Եթովպիայում: Ավստրալոպիթեքի այդ առանձնյակ, որն իր անունը ստացել է The Beatles-ի հայտնի Lucy in the Sky with Diamonds երգի հիման վրա, ապրել է 3,2 մլն տարի առաջ:
Լյուսիի հասակն ընդամնեը 105 սմ է, քաշը՝ 27 կգ: Նա փոքր ուղեղ է ունեցել (մոտ 400 խ.սմ): Ատամների գնահատմամբ պարզվել է, որ կինը մահացել է 25-30 տարեկանում:
Լյուսին փաստացի ներկայումս գիտությանը հայտնի տեսակի առաջին ներկայացուցիչն է:










































