Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանը լավագույն ժամանակը չէ տրանսֆերային գործարքներ իրականացանելու համար: Այնուամենայնիվ, մասնագետը կանի այն, ինչ անհրաժեշտ է:
«Վերջին ժամանակահատվածում «Արսենալ»-ը շատ ֆուտբոլիստներ կորցրեց: Բայց գիտենք, որ ֆուտբոլում վնասվածքներն անխուսափելի են:
Երբեմն մեկ ֆուտբոլիստի վնասվածքը հիանալի հնարավորություն է մյուսի համար, ով՝ օգտվելով ընձեռնված շանսից, կարող է ցուցադրել իր խաղային որակները:
Հունվարին տրանսֆերային շուկան իդեալական չէ: Ձմեռային տրանսֆերային պատուհանը լավագույն ժամանակը չէ՝ տրանսֆերային գործարքներ իրականացնելու համար: Բայց ես կփորձեմ անել այն, ինչ անհրաժեշտ է»,- Goal. com-ը մեջբերում է Վենգերի խոսքերը:








































