Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

«Այո»-ի Քանաքեռ-Զեյթունի շտաբը «Քեթրին» ընկերության գրասենյակն է. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ մեր թերթի խմբագրության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչներից ահազանգ է ստացվել, որ վերջին մեկ շաբաթվա մեջ արդեն երկրորդ անգամ նույն անծանոթ մարդը, ցուցակներով զինված, այցելել է իրենց բնակարան և փորձել ճշտել տվյալ հասցեում գրանցված երեք ընտրողների դիրքորոշումը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ: Այցելուն խնդրել է իրեն հստակ պատասխան տալ «այո՞» են ասելու, թե՞ «ոչ»։ Նա հանդես է եկել «Այո»-ի շտաբի անունից։ Երբ քաղաքացին խորամանկելով հետաքրքրվել է ընտրակաշառքի մասին, անծանոթ այցելուն պատասխանել է որ դեռ չի կարող ոչինչ ասել, բայց չի բացառվում. որ յուրաքանչյուր «այո»-ի համար շտաբը գումար վճարի։

Մեր թղթակիցը փորձել է հենց «Այո»-ի Քանաքեռ Զեյթունի շտաբից մեկնաբանության ստանալ, արդյոք շտաբը մարդիկ ուղարկո՞ւմ է տարբեր հասցեներով, բնակիչների դիրքորոշումը ճշտում։ «Այո»-ի շտաբի կայքում նշված է, որ Քանաքեռ-Զեյթունի շտաբի պատասխանատուն թաղապետ Արտակ Հանիսյանն է։ Զանգահարելով շտաբ, մեր թղթակիցը պարզել է, որ դա ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի հետ կապ ունեցող «Քեթրին» ընկերության գրասենյակն է։

Հանիսյանը զանգահարելու պահին շտաբում չի եղել, փոխարենը լրագրողի հարցերին պատասխանելու լիազորաթյաններ է հանդես բերել ոմն Ենոք Անդրեասյան։

Նա լրագրողից նախ պահանջել է հայտնել, թե որ հասցեից է ահազանգը։ Բացասական պատասխան ստանալով Անդրեասյանը ասել է. «Չկա նման բան. ես ձեզ ասում եմ չկա։ «Այո»-ի շտաբը բնակարաններ չի այցելում ե մարդկանցից դիրքորոշում պարզում»։ Երբ լրագրողը հետաքրքրվել է, թե իր զրուցակիցը «Այո-ի շտաբում ի պաշտոնե ով է պարզվել է, որ Ենոք Անդրեասյանը իրականում շտաբի անդամ իրեն չի համարում, նա «Քեթրին» ընկերության աշխատող է, զբաղվում է ընկերության տեղամասերի համակարգման ինչ-որ աշխատանքներով»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում