Saturday Night Life կատակերգական շոուի հերթական թողարկման ժամանակ ցուցադրել են «Աստղային պատերազմներ. ուժերի արթնացում» ֆիլմի քասթինգի նմանակման տեսանյութը: Մեկ օրում տեսանյութը YouTube-ում հավաքել է ավելի քան միլիոն դիտում:
Առաջին դրվագում պատկերված է Սոֆյա Վերգարի և Դեյզի Ռիդլիի մասնակցությամբ դրվագի փորձը, ընդ որում՝ նրանցից մեկը անսպասելիորեն հիշում է մինյոնների մասին և փակուղու առաջ կանգնեցնում գործընկերոջը: Այնուհետև բաստկետբոլիստ Շաքիլ Օ’Նիլին ներկայացնող կատակերգուն ցուցադրում է, թե ինչպես է նա փորձում ստանալ Չուբաքի դերը, իսկ կատակերգակ Ջորջ Լուկասը ցուցադրում է Դևիդ Բեքհեմի փորձերը:
Հիշեցնենք, որ «Աստղային պատերազմներ» ֆիլմի 9-րդ մասի համաշխարհային պրեմիերան նախատեսված է այս տարվա դեկտեմբերի 14-ին:











































