Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ դատարանում ավարտվել է ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի կինն ընդդեմ «Հրապարակի» գործով նիստը։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Այս գործով դատավճիռը կհրապարակվի դեկտեմբերի 7-ին։ Հայցվոր կողմը պահանջում է «Հրապարակ» օրաթերթից հերքում տպագրել՝ հերքման տեքստը թողնելով դատարանի հայեցողությանը։ Մինչդեռ դատական նիստի ավարտից հետո լրագրող Սյուզան Սիմոնյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ դատաքննության ամբողջ պրոցեսի ընթացքում հայցվոր կողմն այդպես էլ չպարզաբանեց, թե հատկապես ինչն է ուզում, որ թերթը հերքի։
Առավել մանրամասն՝ տեսանյութում:









































