Բելգիայի ոստիկանությունը 26 հազար եվրո է առգրավել խուզարկությունների ընթացքում, որոնք անցկացվել են ահաբեկչությունների գործով կիրակի՝ Բրյուսելում և Շարլերուայում։ Այս մասին հայտնում է Բելգիայի դաշնային դատախազությունը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Կիրակի երեկոյան ոստիկանական գործողություն է անցկացվել բրյուսելյան Մոլենբեկ Սեն Ժան, Անդերլեհթ, Ժետ, Սկարբեկ, Վոլյուվե սեն Լամբեր և Ֆորե կոմունաներում, ինչպես նաև Շարլերուա քաղաքում։
«Երեկ երեկոյան խուզարկությունների ժամանակ առգրավվել է 26 հազար եվրո։ Առարկաները, որոնք առգրավվել են տարբեր խուզարկությունների շրջանակում, ներկա պահին ուսումնասիրվում են»,- ասվում է դատախազության կոմյունիկեում։







































