Մյունխենի «Բավարիա»-ի ավագ Ֆիլիպ Լամը վստահ է, որ թիմն առանց համապատասխան մարզչի չի մնա, եթե Խոսեպ Գվարդիոլան որոշի լքել այն: Ներկայումս իսպանացի մասնագետի ապագան շարունակում է անհայտ մնալ:
«Եթե Գվարդիոլան հեռանա «Բավարիա»-ից, վստահ եմ, որ թիմը գերազանց մասնագետ կգլխավորի: Սակայն ես չեմ կարծում, թե որևէ այլ ակումբում Գվարդիոլան ավելի հաճույքով կաշխատի»,- Kicker-ը մեջբերում է Լամի խոսքերը:
Հիշեցնենք, որ մյունխենյան ակումբի հետ Գվարդիոլայի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2016 թվականի հունիսը:








































