Թուրքական Dunyabulteni կայքի փոխանցմամբ, երեկ Ստամբուլում կայացել է սիրիական զարգացումներին նվիրված մի կոնֆերանս, որին մասնակցել են մեծ թվով սիրիացի ընդդիմադիր գործիչներ:
Մասնակիցների թվում են հայտնվել Սիրիայի իսլամական գիտությունների միության նախագահ շեյխ Մուհամադ էլ Սաբունին, Ահմադ Ռամազանը, «Մուսուլման եղբայրներ» խմբավորման գլխավոր քարտուղար Մուհամադ Շըֆքին, Սիրիայի մարդու իրավունքների կազմակերպության նախագահ Վալիդ Սաֆֆուրը և այլք:
Սաբունին նշել է, որ արդեն 50 տարի է, ինչ Սիրիայում շարունակվում է զուլումի դարաշրջանը, և այդ ընթացքում ոչ մի բարեփոխում չի իրականացվել` ընդգծելով, որ իրենց ուզածը միայն ազատությունն է:










































