Հայտնի ռեժիսոր Ջորջ Լուկասը պատմել է, թե ինչու է նա հրաժարվել «Աստղային պատերազմների» 7-րդ մասի վրա աշխատելուց: Նրա խոսքով` նա չի կարող աշխատել այն իրավիճակում, երբ ամեն ինչ քննադատվում է նախքան աշխատանքի սկիզբը, գրում է Just Jared պարբերականը:
«Դուք պատրաստվում եք ֆիլմ նկարել, սակայն այն ամենը, ինչ դուք անում եք, քննադատվում է: Մարդիկ ջանում են որոշումներ ընդունել, թե ինչ անեք դեռ այն բանից առաջ, երբ կսկսեք դա անել: Դա այնքան էլ ուրախալի չէ: Դուք չեք կարող փորձել, ամեն ինչ հարկ է լինում անել որոշակի պլանով»,- հայտարարել է Լուկասը:
Ռեժիսորը նաև նշել է, որ իր համար շատ ցավոտ է եղել այդ նախագծից հեռանալը: Նա դա համեմատել է սիրելի մարդուց բաժանման հետ` նշելով, որ երկու դեպքում էլ պետք է ղեկավարվել միատեսակ կանոններով:
Հիշեցնենք, որ Ջորջ Լուկասը «Աստղային պատերազմներ» առաջին վեց մասերի ռեժիսորն է:










































