Google Glass ընկերությունը ակտիվորեն աշխատում է երեք նոր կրելի սարքերի վրա: Մոդելներից մեկը էկրան չի ունենա և կաշխատի ձայնային ազդանշանով: Մյուսը առողջ ապրելակերպի համար նախատեսված սարք է, իսկ երրորդը խելացի ակնոց է՝ առանց ապակիների:
The Information պարբերականի տվյալներով՝ Google-ի նոր Project Aura ստորաբաժանումը, որտեղ աշխատում է Glass and Beyond թիմը, ներկայումս աշխատում է այդ երեք խելացի սարքավորումների նախատիպերի վրա: Դրանցից մեկը ականջակալ է, որն աշխատում է միայն ձայնով: Դա կաշխատի առանց օգտվողի ձեռքերի օգտագործման և չի շեղի նրա ուշադրությունը: Մյուս սարքը սպորտսմենների համար է, ում հարմար է աուդիոտեղեկություն ստանալ:








































