Անգլիական «Չելսի»-ի ավագ, կենտրոնական պաշտպան Ջոն Տերին հուսով է, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի` «Նորվիչ»-ի դեմ տարած հաղթանակը վստահություն կներշնչի թիմին, տեղեկացնում է The Sun-ը:
«Ուրախ եմ, որ կարողացանք վաստակել 3 միավոր: Փայլուն հանդիպում էր, և ես հուսով եմ, որ այն կլինի «Չելսի»-ի բարձրունքի առաջին քայլը:
Հաղթանակը մեզ վստահություն կներշնչի: Կարծում եմ, որ «Չելսի»-ն ճիշտ ուղու վրա է»,- հայտարարել է անգլիացի պաշտպանը:





































