«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը հայտարարել է, որ իրենց կողմից աջակցվող հոսպիտալը նոյեմբերի 19-ին սիրիական Էբրին քաղաքի գրոհի ժամանակ հրթիռակոծվել է, ինչի արդյունքում զոհվել է 2 մարդ, ևս 6-ը վիրավորվել են, այդ թվում և բժիշկներ: Այս մասին տեղեկացնում է ria.ru-ն:
Ինչպես ասվում է կազմակերպության մամլո հաղորդագրության մեջ, երկու հրթիռ պայթել են դաշտային հոսպիտալի մուտքի մոտ այն պահին, երբ այդտեղ էին ժամանել նոր մարդիկ, ովքեր անհապաղ բուժօգնության կարիք ունեին:






































