Nguyet անունով վիետնամցի աղջիկը ծնվել է առանց ձեռքերի, քանի որ նրա ծնողներն ապրել են մի տարածքում, որն ամերիկա-վիետնամական պատերազմի ժամանակ ենթարկվել է քիմիական հարձակումների:
Ձեռքերի բացակայությունը, սակայն, չի կոտրել աղջկա բնավորությունը: Աղջիկը սովորել է ամեն ինչ անել բացառապես ոտքերով:
Այսօր Nguyet-ն ապրում է լիարժեք կյանքով: Նա հաճույքով հոգ է տանում իր զարմիկների մասին՝ ընտանիքին օգնելու համար: Nguyet-ը կատարում է տնային գործեր, նաև կարողանում է աշխատել համակարգչով:
Աղջիկը երազում է սեփական տան և խաղաղ կյանքի մասին:





















































