ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Ռուսաստանը պետք է առաջատար դեր խաղա ահաբեկչության դեմ պայքարում: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն:
Նա նշել է, որ «ահաբեկչությունը մեր ընդհանուր թշնամին է, և դրան պետք է հաղթել հանուն մարդկության»:
Այս մասին Պան Գի Մունը հայտարարել է Արևելաասիական գագաթնաժողովում երկրների առաջնորդների հետ 10-րդ հանդիպմանը: Գագաթնաժողովը տեղի է ունենում նոյեմբերի 21-22-ը Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում:





































