Անգլիական մի քանի ակումբներ հետաքրքրված են «Ինտեր»-ի հարձակվող Մաուրո Իկարդիի ծառայություններով և ցանկանում են ձեռք բերել ֆուտբոլիստի տրանսֆերը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Արգենտինացի ֆուտբոլիստը «Չելսի»-ի, «Լիվերպուլ»-ի, «Արսենալ»-ի դիտակետում է: Անգլիական ակումբները պատրաստ են 35 մլն եվրո վճարել Իկարդիի իրավունքների դիմաց, սակայն միլանցիները հրաժարվել են վաճառել այն:
Ինտեր»-ի նախագահ Էրիկ Թոհիրը ցանկանում է առաջիկայում ևս Իկարդիին իր թիմում տեսնել և հրաժարվել է բանակցություններ վարել որևէ ակումբի հետ:






































