Լոնդոնի կենտրոնական Բլեքֆրայարս փողոցից մարդկանց տարհանումը տեղի է ունեցել կապված ոստիկանական գործողության հետ: Այդ մասին հայտնել է The Independent-ը:
Պարբերականի տվյալներով` զինված ոստիկանները տարհանել են մարդկանց, և ձերբակալել երեք տղամարդու: Հայտնի է դարձել նաև, որ Բլեքֆրայարս և Վեստմինստեր բրիջ փողոցները փակված են: Այդ ուղղությամբ գնացող բոլոր ավտոբուսները ետ են դարձվում:
Ականատեսները հայտնել են ուղղաթիռների մասին, որոնք պտտվում են այդ փողոցների վերևում: Իրավապահները տեղի խանութների տերերին խնդրել են չլքել շենքը և ցուցափեղկից հեռու մնալ:








































