Վերջապես Ջուլիա Ռոբերթսը դարձել է այն դերասանուհիներից, հանուն որոնց, սցենարիստները տղամարդու դերերը վերափոխում են կանացիի: Դերասանուհուն ոգեշնչել է «Գաղտնիքը նրանց աչքերում» ֆիլմի սյուժեն, որը ժամանակին «Օսկարի» արժանացած արգենտինական ֆիլմի ռիմեյքն է, հայտնում է 7days.ru-ն: Ջուլիան մարմնավորել է կերպար, որը ստեղծել են երկու տղամարդու կերպարներից: Սցենարի նոր տարբերակում մեկ հերոսուհի է՝ ՀԴԲ գործակալ և տառապող մայր, որի դտսերը դաժանաբար սպանել են:








































