Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 14-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտ»-ն ընդունեց Գյումրու «Շիրակ»-ին: Տանտերերը կարողացան երկու անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը՝ առավելության հասնելով 2:0 հաշվով:
Զուգահեռ ընթացավ «Արարատ» – «Գանձասար-Կապան» խաղը: «Արարատ»-ին հաջողվեց խաղի վերջնամասում փրկվել պարտությունից: Խաղն ավարտվեց 2:2 հաշվով:
Հայաստանի Բարձրագույն խումբ. 14-րդ տուր. «Ալաշկերտ» – «Շիրակ»՝ 2:0
Գոլերը՝ 24´ Հեբեր Արաուժո(1:0), 31´ Արամ Հովսեփյան(2:0)
«Արարատ» – «Գանձասար-Կապան»՝ 2:2
Գոլերը՝ 21´ Նարեկ Բեգլարյան(0:1), 26´ Դավիթ Հովսեփյան(1:1), 54´ Գոգիտա Գոգիտաշվիլի(1:2), 90+4´ Մոյսես Օրոսկո(2:2)
Նշենք, որ այժմ ընթանում է «Բանանց» – «Ուլիս» հանդիպման առաջին խաղակեսը:
Հավելենք, որ այս հաղթանակով «Ալաշկերտ»-ը 31 միավորով ամրապնդվեց 1-ին հորիզոնականում, իսկ «Գանձասար-Կապան»-ն ու «Արարատ»-ը 22 միավորով կիսում են 3-4-րդ տեղերը: 2-րդ հորիզոնականում գտնվող Երևանի «Փյունիկ»-ը վաղը՝ 16:00-ին ընդունելու է Երևանի «Միկա»-ին:








































