«Ամեն ինչ նախ կայանում է հոգևոր դաշտում, եթե հոգևոր դաշտում մենք այդ երկրի տեսիլն այսօր չձևավորենք, այդ երկիրը չի կայանա,-«Նոր Հայաստան»-ի այսօր կազմակերպած մտավորականների հավաք-քննարկման ժամանակ ասաց ռեժիսոր, դրամատուրգ Խաչիկ Չալիկյանը,- մեր պայքարը տգետների դեմ չէ, մեր պայքարը հանուն նոր Հայաստանի է: Մենք նրանց հետ նույն դաշտում չենք: Պետք չէ մտնել նրանց բոստանը, որտեղ մենք միշտ տանուլ ենք տալիս միջնադարյան տգետ հարթության մեջ: Մենք նրանց տեսիլի բացակայությանը պետք է հակադրենք մեր գեղեցիկ, արժանավայել, մեր ինքությամբ պայմանավորված տեսիլը»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































