Բելգիան դարձավ ԵՄ վերջին անդամ երկիրը, որը վերջնականապես վավերացրեց Ուկրաինայի` Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը, և այժմ տվյալ համաձայնագիրը վավերացված է ԵՄ բոլոր անդամ պետությունների կողմից: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
«Բրյուսելի խորհրդարանը վավերացրել է Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագիրը: Այժմ մեզ հետ ասոցացումը վավերացրել են բոլոր պետությունները: Փառք Ուկրաինային»,- գրել է Պորոշենկոն:








































