Բրիտանական The Independent թերթի փոխանցմամբ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում կատարած քարոզի ժամանակ հայտարարել է, որ առաջիկա Ամանորը կլինի անհեթեթություն ու «անհեթեթ իրարանցում», քանի որ համայն աշխարհը գտնվում է պատերազմական վիճակում։
Նա իր ելույթում հիշեցրել է համայն աշխարհում անմեղ բազմաթիվ զոհերի մասին, որոնք տուժել են ռազմական հակամարտություններից և կարեկցել է երեխաներին, որոնք չունեն կրթություն ստանալու հնարավորություն։
Նա հավելել է, որ նրանք, ովքեր կազմակերպում են պատերազմները, և նրանք, ովքեր շահ են ստանում զենքի վաճառքից, նզովված են Աստծո կողմից։ Պապն ընդգծել է, որ համայն աշխարհը գտնվում է պատերազմական վիճակում և չի հասկացել, թե ինչպես ապրի համաձայնության մեջ։








































