Geology պարբերականի փոխանցմամբ՝ բրիատանացի գիտնականները Շպիցբերգեն արշիպելագ կատարած արշավի արշավի ժամանակ հայտնաբերել են իսկական արևադարձային անտառի մնացորդներ։ Հայտնաբերված ծառերը պատկանել են Lycopodiophyta-ի դասին և թվագրվում են դևոնյան ժամանակաշրջանին (419-358 միլիոն տարի առաջ)։
Բացահայտման մասին նշված է պարբերականում հրապարակված հոդվածում։ Ընդգծվում է, որ դևոնյան ժամանակաշրջանում Շպիցբերգենը գտնվել է արևադարձային լայնություններում, որով և բացատրվում է արևադարձային բուսականությունը։ Սակայն ժամանակի հետ մեկտեղ Շպիցբերգենը շրջապատվել է Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսով։











































