Շվեդիայի Dagens Nyheter թերթում արշավ է սկսվել, որը երկրի թագավորական ընտանիքին կոչ է անում ազատ պալատներն օգտագործել հարկադիր տեղափոխվածներին տեղավորելու համար: Սակայն հասարակությա հույսերը չեն արդարացել, հայտնում է The Local-ը:
Թագավորական պալատին կից տեղեկատվական կենտրոնի տնօրենը հայտարարել է, որ դա չի լինի:
«Ուրախացնում է, որ մարդիկ անհագստացած են այդպիսի հարցերով, մտածում են այն մասին, թե մենք ինչպես կկարողանայինք օգնել փախստականներին: Բայց Ստոկհոլմի պալատն ամենահայտնի զբոսաշրջային տեսարժան վայրերից է: Դա հանրության համար բաց թանգարան է, նաև աշխատատեղ շատ մարդկանց համար: Դա դատարկ պալատ չէ, որը կարող է փախստականների ընդունել»,- ասել է նա:
Այդուհանդերձ, թագավորական ընտանիքը մասնակցում է փախստականների հետ կապված ճգնաժամի հարթմանը, քանի որ Շվեդիային դժվարությամբ է հաջողվում բավականաչափ տեղ գտնել ռեկորդային թվով միգրանտների համար:









































