Մալիի մայրաքաղաքում Radisson Blu հյուրանոցի զավթման հետևանքով հաղորդվում է 9 զոհի մասին։ Այս մասին փոխանցում է The Daily Mail-ը։
Ավելի վաղ հաղորդվել էր հյուրանոցում 170 անձանց պատանդման, չարագործների ու իրավապահների միջև ընթացող ինտենսիվ փոխհրաձգության մասին։
Հաղորդվում է անվտանգության աշխատակիցների շարքում զոհերի ու վիրավորների մասին։ Քիչ առաջ տեղեկություններ էին տարածվել երկու զինված անձանց կողմից հյուրանոցի զավթման մասին, այժմ լուրեր են պտտվում «Ալլա Աքբար» գոչելով հյուրանոցը զավթած 10 անձանց մասին։
Զինյալներն ազատ են արձակել մի քանի պատանդների։ Reuters -ի փոխանցմամբ՝ ազատ են արձակվել նրանք, ովքեր կարողացել են պատմել Ղուրանի մասին:


















































