Saturday, 27 04 2024
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը

Էրդողանը շատ է ցանկանում նորմալ հարաբերություններ ունենալ Հայաստանի հետ. Բայրամ Բալչի

«Թուրքիան ցանկանում է որոշ չափով նորմալացնել հարաբերությունները Հայաստանի հետ, քանի որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը մեկուսացված է՝ սիրիական հակամարտությունում Թուրքիայի կատարած ընտրության և գործողությունների հետևանքով: Այս մեկուսացումը կարող է հնարավորություն լինել հայ-թուրքակական հաշտեցման համար»:

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Վաշինգտոնի «Կարնեգի» կենտրոնի գիտաշխատող, Թուրքիայի ներքին և արտաքին հարցերով փորձագետ Բայրամ Բալչին:

– Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ), բացարձակ մեծամասնություն ստացավ խորհրդարանում: Ընտրությունների այսպիսի արդյունքներն ինչպիսի՞ փոփոխություններ են ենթադրում երկրի ներքին և արտաքին քաղաքականության մեջ:

– Դժվար է գնահատել Թուրքիայի քաղաքականության հնարավոր փոփոխությունները այս ընտրություններից հետո, քանի որ դեռևս հայտնի չէ կառավարության կազմը: Հաստատ է այն, որ ԱԶԿ-ն ներքին քաղաքականության մեջ վստահ մեծամասնություն կունենա երկիրը կառավարելու համար, բայց դա բավարար չի լինի Սահմանադրությունը փոխելու համար, ինչպես կարծում են շատ վերլուծաբաններ:

– Շատ վերլուծաբաններ ասում են, թե սա Թուրքիայում ժողովրդավարական համակարգի վերջն էր, հիմա Թուրքիան շարժվում է ավտորիտար կամ տոտալիտար պետության ճանապարհով, որովհետև նախագահ Էրդողանն ամեն ինչ անում է ողջ իշխանությունն իր ձեռքում պահելու և այսպես ասած՝ երկրի «սուլթանը» դառնալու համար: Համաձա՞յն եք այս տեսակետի հետ:

– Փաստացի կա հնարավոր երկու սցենար, որ կարող է լինել Թուրքիայում մոտակա շաբաթներին և ամիսներին.

ա) Առաջինը շատ հոռետեսական է. քանի որ ԱԶԿ-ն բացարձակ մեծամասնություն է ստացել խորհրդարանում, այդ կուսակցության իրական շեֆը կարող է գայթակղվել Գեզիի այգու ցույցերի ժամանակներից որդեգրված ավտորիտար կուրսը շարունակելու գաղափարով:  Էրդողանը ստացած իր 50 տոկոսով կարող է շարունակել ճնշում գործադրել և վախեցնել իր հակառակորդներին: Վերջիվերջո, թուրքերը շատ լավ գնահատական են տվել նրան, որը նա կարող է օգտագործել  իր մաժորիտար ժողովրդավարությունը՝ առանց իրական ժողովրդավարության և օրենքի իշխանության, արդարացնելու համար:

բ) Երկրորդ տարբերակը կարող է լինել իրավիճակի խաղաղեցումը, որպեսզի երկիրն ավելի հեշտ կառավարվի: Կարծում եմ՝ վերջին ամիսներին Էրդողանի բռնած ավտորիտար ուղին մասամբ պայմանավորված էր նրանով, որ նա շատ թուլացած էր և վախեցած: Իր հակառակորդների դեմ պայքարը, իր նախկին դաշնակից գյուլենականների հետ կնճիռը նրան դարձրին խելացնոր: Նրա բռնապետական ոճը բևեռացրեց թուրքական հասարակությանը, և սա բարդացնում է երկրի կառավարումը: Այդ իսկ պատճառով, եթե նա ուզում է հեշտ կառավարել երկիրը, ստիպված է զիջումներ անել ընդդիմությանը, և կարծում եմ՝ կանի, այլապես նա երբեք չի կարողանա ղեկավարել Թուրքիան:

– Եթե Էրդողանի ծրագրերն իրականանան՝ նա փոխի Սահմանադրությունը և դառնա երկրի միահեծան ղեկավար, դա ավելի շատ կօգնի՞, թե՞ կխոչընդոտի Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու հեռանկարին:

– Կարծում եմ՝ Էրդողանը շատ է ցանկանում նորմալ հարաբերություններ ունենալ Հայաստանի հետ, բայց ամեն ինչ այդքան հեշտ չի: Ինչպես հիշում եք, 2014-ին Էրդողանը տպավորեց միջազգային հանրությանը՝ ցավակցություն հայտնելով Ցեղասպանության ընթացքում սպանված մարդկանց ժառանգներին: Էրդողանը չարտասանեց «ցեղասպանություն» բառը, բայց ես կարծում եմ՝ այդ ցավակցությունները դրական քայլ էին ճիշտ ուղղությամբ:

Ինչևէ, մեկ տարի անց՝ 2015 թ., Ցեղասպանության 100-րդ տարելիցին, նա չհաստատեց նույն դրական վերաբերմունքը, բայց երբ հարցը հասնի Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանը, Թուրքիան կփորձի իրականություն դարձնել հաշտեցումը: Սակայն որոշ արտաքին գործոններ դժվարացնում են հարցը: Օրինակ՝ Ադրբեջանը, որը շատ կարևոր երկիր է Թուրքիայի համար, ինչպես գուշակում եք՝ դեմ է հաշտեցմանը և ամեն ինչ կանի թուրք-հայկական հարաբերությունների վերականգնումը քննադատելու համար: Թուրքիան ցանկանում է որոշ չափով նորմալացնել հարաբերությունները Հայաստանի հետ, քանի որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը մեկուսացված է՝ սիրիական հակամարտությունում Թուրքիայի կատարած ընտրության և գործողությունների հետևանքով:

– Իսկ այդ նորմալացումը հնարավո՞ր է կարճաժամկետ հեռանկարում: Որքանո՞վ են դրան խոչընդոտում ներկայիս աշխարհաքաղաքական վիճակը, սիրիական պատերազմն ու քրդական հարցը: 

– Թուրքիան խրվել է Սիրիայի ճգնաժամի մեջ, Սիրիայում թուրքական քաղաքականությունը ձախողվել է, և դա մեկուսացրել է Թուրքիային: Սա փաստ է, և այս մեկուսացումը կարող է հնարավորություն լինել հայ-թուրքակական հաշտեցման համար: Թուրքիան, անշուշտ, կցանկանա բարելավել իր հարաբերությունները որոշ հարևանների հետ, քանի որ դժվար է գոյատևել հարևանների մեծ մասի հետ բարդ հարաբերությունների պայմաններում:

– Հնարավո՞ր է՝ քրդերը կարողանան մոտ ապագայում ինքնուրույն վարչական միավոր հիմնադրել Թուրքիայի ներսում` այն տարածքներում, որտեղ կոմպակտ բնակվում են քրդերը:

– Քրդերը դե ֆակտո ինքնավար անկլավ ունեն Սիրիայում: Իհարկե, շատ դժվար է կանխատեսումներ անել, թե ինչ կլինի Սիրիայի քրդերի վիճակը, քանի որ մենք հատուկ համատեքստում ենք՝ պատերազմի և անկայունության համատեքստում: Բայց կարծում եմ, որ քրդերն ամեն դեպքում Սիրիայի հակամարտության հաղթողների մեջ կլինեն, և երաշխիք կա, որ քրդերը կպահպանեն այս պատերազմում ստացած առավելությունը ապագայում, իսկ գուցե նաև բարելավեն և ընդլայնեն այդ առավելությունները:

– Այս իրադարձություններն ամեն դեպքում տեղի են ունենում Հայաստանի սահմանին շատ մոտ տարածքներում, հայկական սահմանամերձ գյուղերում նույնիսկ երբեմն լսվում են թուրքերի և քրդերի կրակոցների ձայները: Ինչպե՞ս է քրդական հարցը ազդում Հայաստանի անվտանգության միջավայրի վրա այս տեսանկյունից:

– Ես լուրջ կապ չեմ տեսնում Թուրքիա-PKK (Քրդստանի բանվորական կուսակցություն) պատերազմի և Հայաստանի անվտանգության միջև: PKK-ն կամ թուրքական պատերազմը որևէ կերպ ուղղված չեն Հայաստանի դեմ, և չեմ կարծում, որ եթե PKK-ի և թուրքական բանակի միջև բռնություններն ավելանան, սահմանին մոտ բնակվող մարդիկ Թուրքիայից անցնեն Հայաստան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում