Միլանի «Ինտեր»-ի մարզական տնօրեն Պիերո Աուզիլիոն չի բացառել, որ 2016 թվականին իր ակումբը դարձյալ կփորձի պայմանագիր ստորագրել ՊՍԺ-ի հարձակվող Էզեկիլ Լավեսիի հետ, ով ամռանն ազատ գործակալի կարգավիճակ կստանա:
«Նախորդ ամռանը փորձեցինք գնել Լավեսիի տրանսֆերը: Մենք հարձակվող էինք փնտրում, բայց արդյունքում գնեցինք Ադեմ Լյաիչի իրավունքները:
Լավեսին ցանկանում էր խաղալ Չեմպիոնների լիգայում: Սակայն նրա տրանսֆերի արժեքը շատ բարձր էր: Առաջիկայում դարձյալ կփորձենք իրականացնել այդ գործարքը»,- Sport-ը մեջբերում է Աուզիլիոյի խոսքերը:







































