Վրաստանի արևմտյան Չիատուրա քաղաքի հանքում տեղի է ունեցել պայթյուն, 2 հանքափոր ծանր վիճակում հոսպիտալացվել են Թբիլիսիի հիվանդանոց: Այս մասին հայտնում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը:
Նշվում է, որ վնասվել է հանքափորներից մեկի աչքը, սակայն բժիշկների խոսքով՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Կատարվածի ստույգ պատճառները հայտնի չեն:
Ալիքի հաղորդմամբ՝ գործով տարվում է հետաքննություն, մանրամանսերը հայտնի կդառնան ավելի ուշ:











































