Վաղը 17.00-ին «Ոչ»-հանրահավաքին կմասնակցի նաև «Չեք անցկացնի» նախաձեռնությունը:
«Հանրահավաքի մասին հանրությանը իրազեկել ենք հեռուստատեսությամբ, ինչպես նաև մարզեր այցելություններ կատարելով, և ակնկալում ենք, որ վաղվա հանրահավաքն ավելի մարդաշատ կլինի,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանը: Նրա հավաստմամբ՝ «Ոչ»-ը համոզելու խնդիր չունի, քաղաքացիներն ամբողջովին հասկանում են այս գործընթացը, նրանց դիրքորոշումը «ոչ» է:
Դեկտեմբերի 1-ին ևս «Չեք անցկացնի»-ն մասնակցելու է հանրահավաքին, իսկ մինչ այդ, բացի մարզեր այցելություններից, մի քանի իրազեկող ակցիաներ կկազմակերպի, նաև երիտասարդական միջոցառում՝ թիրախավորելով ուսանողներին:
«Նոր Հայաստան»-ը շեշտադրումը կատարում է քաղաքացիներին Ազատության հրապարակում մոբիլիզացնելու վրա, մենք՝ քարոզչական աշխատանքի վրա», – նշեց մեր զրուցակիցը:





































