2015 թվականի նոյեմբերի 17-ից 18-ը Երևանի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպրոցում անցկացվել է սպորտային մարզմնամարզության երիտասարդական ՀՀ առաջնությունը, որին մասնակցել են 40 մարմնամարզիկ Երևանից, Գյումրուց և Էջմիածնից, տեղեկացնում է ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Բազմամարտում, օղակների վրա վարժությունում, ինչպես նաև հենացատկում ոսկե մեդալ է նվաճել Արթուր Ավետիսյանը (Ալբերտ Ազարյանի անվան մարմնա-մարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Սոս Սարգսյան):
Ազատ վարժությունում հաղթող է ճանաչվել Գագիկ Խաչիկյանը (Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Աշոտ Գասպարյան), նժույգ թափեր վարժությունում հաղթել է Հայկ Նազարյանը (Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Հայկ Նազարյան), զուգափայտերի վարժությունում՝ Էրիկ Բաղդասարյանը (Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Ռոբերտ Մարտիրոսյան) և պտտաձողի վարժությունում՝ Ժորա Սմբատյանը (Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Հայկ Նազարյան):
Սպորտային մարմնամարզության կանանց երիտասարդական Հայաստանի առաջնության բազմամարտի և առանձին գործիքների (հենացատկ և զուգափայտ) վարժությունում չեմպիոնի կոչումն է նվաճել Աննա Գրիգորյանը (Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Արմենուհի Ադաջյան)։
Առանձին գործիքների վարժություններում հաղթողներ են ճանաչվել նաև Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաներ Ելենա Հայկազնունին (հավասարակշռության գերան, անձնական մարզիչ՝ Հասմիկ Դավիդյան) և Գայանե Սիրականյանը (ազատ վարժություններ, անձնական մարզիչ՝ Հասմիկ Դավիդյան):










































