«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը կատակել է, թե բարդ աշխատանք չի կատարում: Մասնագետը նշել է, որ բազմաթիվ օգնականններ ունի:
«Ես այն ժամանակներից եմ, երբ մարզիչն անում էր ամեն ինչ: Այժմ կան տարբեր բաժիններ՝ սպորտային գիտության, սկաուտների, բժիշկների: Կան մենեջերի և մարզչի օգնականներ:
Ես ոչինչ չեմ անում: Ընդհանրապես ոչինչ: Բայց մեծ գումար եմ վաստակում «Յունայթեդ»-ում»,- Daily Mirror-ը մեջբերում է Վան Գալի խոսքերը:










































