A321 ռուսական ինքնաթիռում կատարված ահաբեկչական գործողությունը հավասարազոր է պետության վրա հարձակման, ինքնապաշտպանության իրավունքը կիրագործվի հնարավոր բոլոր միջոցներով: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«Սինայի թերակղզու երկնքում կատարված ահաբեկչական գործողությունը հարձակում էր Ռուսաստանի քաղաքացիների վրա, ինչը հավասարազոր է պետության վրա հարձակման: Ինքնապաշտպանության իրավունքը կիրագործվի հասանելի բոլոր միջոցներով՝ թե քաղաքական, թե ռազմական, թե հատուկ ծառայությունների գծով»,- ընդգծել է նա:








































