Ռուսաստանի ուսումնական կենտրոններիցևՀարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) զորամասերից Հայաստանի ռուսական ռազմակայան Է ժամանել «Գարուն-2015» զորակոչի ավելի քան 700 զինծառայող, ինչը կազմում Է զորակոչով ծառայություն անցնող՝ փոխարինվող զինվորներիևսերժանտների ընդհանուր թվի շուրջ 40 տոկոսը:
Ինչպես տեղեկացրել են ՌԴ ՀՌՕ-ի մամուլի ծառայությունից, շրջափոխման կարգով ժամանած զինծառայողները պրոֆեսիոնալներ են, որոնք ուսում են ստացել մասնագիտացված զինվորական ստորաբաժանումներումևզորամասերում: Ժամանածների կեսից ավելին ունի բարձրագույնևմիջնակարգ տեխնիկական կրթություն, ավտոմոբիլայինևզրահատանկային տեխնիկայի վարման ունակություններ, նրանք նաեւ ջոկերիևդասակների հրամանատարներ են:
Մնացած թեկնածուները, որոնք փոխարինման են ժամանել ռազմակայան, տարբեր պրոֆեսիաների մասնագետներ են, որոնք կնշանակվեն կապավորների, հետախույզների, դիպուկահարների, «Նավոդչիկ-2»և«Օռլան-10» անօդաչու թռչող ապարատների արդի համալիրների անձնակազմերի անդամների պաշտոններում, ինչպես նաեւ թռիչքային միավորումումևհակաօդային պաշտպանության ստորաբաժանումներում:
ԳյումրիիևԵրեւանի զինվորական կայազորների զորամասեր ժամանողներն անցնում են մեկուկեսամսյա ադապտացիոն շրջան, որի ընթացքում նրանք ծանոթանում են միավորման կյանքին, տարածաշրջանի ավանդույթներին, անցնում են բժշկական զննությունևպրոֆեսիոնալ-հոգեբանական ընտրություն:









































