ԱՄՆ սենատի հետախուզական կոմիտեի ղեկավար Ռիչարդ Բերը լրագրողներին հայտնել է, որ Փարիզի ահաբեկչությունների նախապատրաստման համար Բելգիայում, Ֆրանսիայում և Սիրիայում ահաբեկիչներն օգտվել են end-to-end փակ ծածկագրումից՝ փոխանցում է Reuters գործակալությունը։
End-to-end ծածկագրումը թույլ է տալիս անվտանգ կերպով փոխանցել տվյալները ցանկացած, նույնիսկ կապի բաց ալիքներով։ Հաղորդագրությունն ուղարկելուց առաջ կոդավորվում է և ապակոդավորվում ստանալուց հետո միայն, այնպես որ՝ դրանք կարդալը չափազանց դժվար է, նույնիսկ եթե հաջողվի որսալ։
Սենատորը նաև հայտարարել է, որ ԱՄՆ քննիչները չեն մասնակցում Փարիզի հարձակումների հետաքննությանը, քանի որ Ֆրանսիան Հետաքննությունների դաշնային բյուրոյից օգնություն չի խնդրել այդ հարցով։








































