Հայաստանում կա բիզնես իրականացնելու հնարավորություն, սակայն պետք է ստեղծվեն համապատասխան միջավայր և հավասար պայմաններ։ Այսօր՝ Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի առաջին նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը։
Նա նշեց, որ այս հանդիպումների շրջանակներում ամերիկյան կողմի նպատակն այն է, որ Հայաստանում այնպիսի միջավայր ձևավորվի, որ երկիրը ներդրումների համար գրավիչ լինի:
Սինխրոն. «Մեր նպատակն այն է, որ երկու երկրների ներդրողների համար գրավիչ միջավայր ձևավորվի, որպեսզի նրանք կարողանան իրենց բիզնեսն իրականացնել միջազգային իրավունքի նորմերի շրջանակներում և լավագույնս ներկայացնել իրենց գործունեությունը: Ամերիկյան բիզնեսի համար իրական հնարավորություններ այստեղ կան, և մենք կկարողանանք այդ հնարավորությունների համար նպաստավոր պայմաններ ապահովել: Ամենակարևորն այն է, որ խաղի հավասար պայմաններ ապահովվեն ամերիկացի, ֆրանսիացի, ռուս և այլ գործարարների համար, որպեսզի նրանց հանդեպ հավասար վերաբերմունք լինի Հայաստանի կառավարության, արդարադատության, դատարանների, իրավական համակարգի կողմից»։
Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտարարում է՝ կոռուպցիայի դեմ պայքարն ու հավասար պայմաններ ստեղծելն ավելի շատ ուղղված են համակարգային փոփոխություններին․
Սինխրոն. «ընդհանուր առմամբ՝ կոռուպցիայի դեմ պայքարը նախատսում է այն հնարավորությունների վերացում, որոնք թույլ են տալիս այդպիսի երևույթներ»:
Ճշմարիտյանը համակարծիք չէ, որ Հայաստանում օտարերկրյա ներդրումները պակասել են, հակառակը, ըստ նախարարի՝ չնչին աճ է նույնիսկ եղել:
Սինխրոն. «Ներդրումների փոքր ավելացում կա. այդ ամբողջ ներդրումների ծավալի մեջ: Օտարերկրյա ներդրումները բաղկացած են մի քանի տեսակի ներդրումներից, դրանք ուղղակի ներդրումներ են, պորտֆելային ներդրումներ են։ Ուղղակի օտարերկրյա ներդրումների նվազումը կարող է լինել մեկ կամ երկու գործարքի արդյունք, և սա այնքան էֆեկտիվ չէ, ինչքան, օրինակ, պորտֆելային ներդրումները, որոնք ուղղակիորեն գնում են բիզնեսի զարգացմանը: Անցյալ տարվա և այս տարվա համեմատությունը ուղղակի ներդրումների մասով կախված էր գազպրոմի հետ գործարքից, եղավ Որոտանի գործարքը, որն այդ մասը կփակի:
Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը մեզ հետ զրույցում կիսում է դեսպան Միլսի մտահոգությունները։ Նշում է, որ ներդրումներ իրականացնելու համար կարևոր են մի շարք գործոններ, որոնցից առաջնահերթը, իհարկե, հավասար պայմաննրի առկայությունն է:
Մակարյանն ընդգծում է՝ ամերիկյան և եվրոպական զարգացած երկրների ընկերությունները հետամուտ են լինում և պաշտոնապես կիրառում են միջազգային կոնվենցիաների պահանջները.









































