«Անշուշտ 2016-ի բյուջեն և՛ համեստ է, և՛ ադեկվատ է՝ համաձայնեց ԱԺ-ում հնչող կարծիքներին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը և հավելեց, որ բացի դրանից՝ 2016-ի բյուջեն նաև խեղճ է. «Խեղճ է, որովհետև արտահայտում է այն իրավիճակի պրոյեկցիան, որն առկա է ՀՀ-ում, մեր ժողովրդի և մեր պետության կյանքում: Սա բնականաբար այն անարդյունավետ կառավարման հետևանք է, որը երկիրը բերեց այս սոցիալ-տնտեսական ծանր վիճակին: