Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի կառավարությունը պատրաստ է ահաբեկչության հետ կապված մարտահրավերներին։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին:
«Վրաց պետությունը պատրաստ է այդպիսի մարտահրավերներին։ Մենք կարծում ենք, որ մենք ազատ աշխարհի մի մասն ենք, և Վրաստանը ահաբեկչության դեմ պայքարում ազատ ու քաղաքակիրթ աշխարհի համախոհն ու գործընկերն է»,- ասել է նա։
Խիդաշելին այդ պլանում հիշատակել է գործընկերների հետ համատեղ զորավարժությունները, համատեղ միջոցառումներ պլանավորելը։











































