Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Անթալիայում անցկացված G20-ի գագաթնաժողովի շրջանակներում ունեցել է 17 երկկողմ հանդիպում։ Այդ հանդիպումների մի մասն իրականացվել է գագաթնաժողովի նախօրեին, երբ համաշխարհային առաջնորդները սկսել են ժամանել Անթալիա։
Էրդողանը մասնավորապես հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի, Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի, Կանադայի վարչապետ Ջասթին Տրուդեայի, Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։ 4 հանդիպում էլ ունեցել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն և, մասնավորապես, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ մտադիր է երկկողմ հանդիպում ունենալ G20-ի երկրների բոլոր առաջնորդների հետ։








































