Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Սամի Խեդիրային բավարարում են ակումբի առաջարկած բոլոր պայմանները:
«Ես անչափ ուրախ եմ հանդես գալ «Յուվենտուս»-ի կազմում: Առանց երկմտելու եմ ընդունել իտալացիների առաջարկն ու Թուրին տեղափոխվել: «Յուվենտուս»-ը մեծագույն ակումբ է:
Իտալիայում մարդիկ ապրում են ֆուտբոլով: Ես անգամ կասեի, որ այս երկրում ֆուտբոլը կրոն է»,- Football Italia-ն մեջբերում է Խեդիրայի խոսքերը:
Հիշեցնենք՝ գերմանացի կիսապաշտպանը Իտալիա է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»-ից:







































