Արդեն իսկ ահազանգեր կան, որ բժշկական հաստատություններում բուժանձնակազմին հրահանգվում է «Այո» քարոզել: «Առաջին լրատվական»-ը պարզաբանումների համար դիմեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին: Վերջինս նշեց. «Բուժանձնակազմը , բժիշկները, բուժաշխատողները այս երկրի քաղաքացիներ են և իրավունք իրենց դիրքորոշումը ճշտելու հետ կապված՝ համապատասխան հանդիպումների մասնակցել: Որևիցե հատուկ հրահանգ, վարչարարություն այդ ուղղությամբ չի եղել»:
Մեր դիտարկմանն այն մասին, որ վերջերս հրապարակվել է Մալաթիա ԲԿ-ում բուժանձնակազմին թերթիկներ բաժանելու վերաբերյալ հոդված. յուրաքանչյուրը 10 հոգու անձնագրի տվյալներ պետք է բերեր՝ «Այո»-ի հետ կապված: Առողջապահության նախարարը նշեց, որ ինքը նման ինֆորմացիայի չի տիրապետում և պարտավոր չէ իմանալ այն, ինչ հրապարակվում է:
Մանրամասները դիտեք տեսանյութում։








































