Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Սերխիո Ագուերոն գովեստի խոսքեր է հղել իր թիմակցի` Կևին դե Բրույնեի հասցեին, տեղեկացնում է Skysports.com-ը:
«Ուրախ եմ, որ Դե Բրույնեն միացել է մեր թիմին: Նա բարձրակարգ ֆուտբոլիստ է: Մի քանի հանդիպում անցկացնելուց հետո զգացվեց, որ ես և Դե Բրույնեն միմյանց շատ լավ ենք հասկանում:
Նա շատ լավ է տեսնում խաղադաշտը: Անհամբերությամբ եմ սպասում նրա հետ նորից խաղադաշտ դուրս գալուն»,- հայտարարել է արգենտինացի հարձակվողը:








































