Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Օլիգարխիան ինքը պետք է ռեֆորմ առաջարկի

Իշխանության վերջին շրջանի գործունեությունը կարծես թե միտված է հանրությանը ցույց տալ, համոզել, որ իշխանությունն ինքը շատ մեծ պատրաստակամություն ունի երկրում համակարգային լուրջ փոփոխություններ կատարել և խեղդել կլանաօլիգարխիկ համակարգը, բայց ահա օլիգարխիան դրան դիմադրում է և խոչընդոտում բարեփոխումներին: Եթե փոքր-ինչ կոպիտ ձևակերպենք, ապա փորձում են հասարակությանը համոզել մոտավորապես հետևյալը. Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը, իշխանության մեջ եղած երիտասարդ այլ ինտելեկտուալներ փորձում են բարեփոխել իրավիճակը արմատապես, բայց չեն կարողանում, որովհետև օլիգարխիան լրջորեն դիմադրում է: Այս պնդման մեջ կա թե՛ ճշմարտություն, թե՛ չափազանցություն: Չափազանցությունը, թերևս, կապված է Սերժ Սարգսյանի և նրա ինտելեկտուալ շրջապատի ռեֆորմիստական անկեղծության հետ:

Մի քիչ դժվար է հավատալ, որ երկրի նախագահը, վարչապետը, այլ պաշտոնյաներ ունեն բարեփոխվելու ցանկություն, դրա համար ունեն արևմտյան տերությունների և կառույցների աջակցությունը, բայց երեք տարի է չեն կարողանում համակարգային փոփոխությունների հարցում մի նշանակալից ձեռքբերում արձանագրել: Ըստ երևույթին, իրականում նրանց ռեֆորմիստական ցանկությունն այսպիսին է. լավ կլինի իհարկե, որ փոփոխություններ անենք,- թե՛ Արևմուտքը մեզ կգովի, թե՛ հասարակությունը մեզ չի քննադատի,- բայց եթե այդ ռեֆորմները մեզ համար փոքր-ինչ դժվարություն և գլխացավ, փոքր-ինչ ռիսկ են առաջ բերելու, ապա պետք է ինչ-որ պատճառաբանություններ գտնել և խուսափել դրանց ուղղությամբ իրական քայլերից:

Մինչդեռ որևէ ռեֆորմատոր չի կարող առանց ռիսկի դիմելու ռեֆորմ իրականացնել ամբողջատիրական համակարգում: Հետևաբար` կա՛մ դիմում ես ռիսկի, կա՛մ էլ պարզապես օլիգարխներին դարձնում ես ինքնարդարացման միջոց: Բայց այստեղ է հենց ճշմարտության հատիկը: Բանն այն է, որ օլիգարխներն իսկապես դիմադրում են ռեֆորմներին, ու հասկանալի է, թե ինչու են դիմադրում: Նրանք վախենում են կորցնել իրենց սեփականությունը, իրենց ունեցվածքը, նաև պատասխանատվության ենթարկվել այն ճանապարհի համար, որով հարստացել են: Իսկ նրանցից շատերը հարստացել են և շարունակում են հարստանալ ընդհուպ քրեական պատասխանատվություն ենթադրող ճանապարհով: Ուրեմն ի՞նչ անել, որ հաղթահարվի այդ դիմադրությունը: Չէ՞ որ այդ դիմադրությունը բավական լուրջ է, օլիգարխիան բավական լուրջ ուժ է, և այն կարող է նաև շահարկվել այլ ուժերի ու խմբերի կողմից: Այստեղ, թերևս, քննարկման տեղ ունի, այսպես ասած, տնտեսական համաներման գաղափարը: Իհարկե, օլիգարխիան պետության և հասարակության դեմ շատ մեղքեր ունի, որոնք ծածկելուն ի զորու չեն նույնիսկ այն բարեգործությունները, որ մեկ-մեկ անում է օլիգարխիան:

Բայց ներկայումս պետության դեմ ծառացած խնդիրն ավելի լուրջ է` պետք է հաղթահարել այս փակ շրջանն ու դուրս գալ իրական զարգացման ուղի: Հետևաբար, պետք է թողնել այդ պատասխանատվության հարցը և քննարկել համաներման պայմանները: Օլիգարխիային ներվում են նրանց հարստացման զարտուղի ճանապարհները, առավել ևս, որ նրանցից շատերը պարզապես հարմարվել են իրենց թելադրած խաղի կանոններին` չունենալով այլ տարբերակ, բայց այդ ներման փոխարեն օլիգարխիան համաձայնում է ոչ թե դիմադրել, այլ չխանգարել ռեֆորմներին` հայտնվելով օրինական դաշտում: Նրանք բավական հզորացել են և հայտնվելով օրինական դաշտում` իրենց նախնական կուտակած կապիտալի շնորհիվ ունենում են, ըստ էության, մեկնարկային մեծ առավելություն:

Պարզապես այդ առավելությունն այլևս չեն կարող ապօրինի մեթոդներով փաթաթել հասարակության վզին: Թերևս ժամանակն է, որ այդ ամենի մասին քննարկումներ ծավալվեն, որոնք կարող են բերել կոնսենսուսային որոշումների: Ի վերջո օլիգարխներն իրենք պետք է առաջինը շահագրգռված լինեն այդ հարցում, իրենք պետք է հասարակությանը համանման առաջարկներով հանդես գան` իրենց հանդեպ հանրային դժգոհությունը չեզոքացնելու և այդ դժգոհությունն այլևս դամոկլյան սրի նման իրենց գլխին կախված չտեսնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում