Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարարի՝ ահաբեկչության դեմ պայքարի հարցերով տեղակալ Օլեգ Սիրոմոլոտովը Դաշնության խորհրդի հանձնաժողովի նիստում հայտարարել է, որ Փարիզի ու Բեյրութի ահաբեկչությունները հաստատում են ԴԱԻՇ-ի դեմ միասնական արդյունավետ կոալիցիա ստեղծելու անհրաժեշտությունը։
Նա ընդգծել է, որ «ավելի լավ, քան այդ հարցով արտահայտվել է մեր նախագահը, ոչ ոք չի ասի՝ աճող ահաբեկչական նոր հրեշի տեսքով ԴԱԻՇ-ին հաղթելու համար անհրաժեշտ է միավորվել, ստեղծել լայն կոալիցիա, և որ ամենագլխավորն է՝ այդ դաշինքը լինի լեգիտիմ ու արդյունավետ ՄԱԿ-ի հովանու ներքո»։








































